News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արտաքսման ժամանակ փախած Հայաստանի քաղաքացիների հանցակցին: Այս մասին «Լենտա»-յին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

Նրա խոսքով` 1995 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք կառաջադրվի ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով («Պետական ​​պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրում»): Հարցաքննության ժամանակ նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Մոտ ապագայում նրա համար խափանման միջոց կընտրվի:

Ըստ հետաքննության` սեպտեմբերի 30-ին հանցակիցը «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել ուղեկցորդ պահակին եւ մի քանի մետր քարշ էր տվել նրան ավտոմեքենայի վրա, ինչից հետո դիմել էր փախուստի: Փախուստի էին դիմել նաեւ Հայաստանի երկու քաղաքացիները, որոնք արտաքսման էին ենթակա Ռուսաստանից` ՌԴ տարածքում անօրինական գործողություններ կատարելու համար: Օտարերկրացիները դատապարտվել էին գողության համար:

Նրանք փախուստի էին դիմել, երբ արտաքսվողներին՝ 58-ամյա Ալեքսանդր Էմուխվարին եւ 50-ամյա Ալեքսանդր Դավթյանին, տեղափոխել էին D տերմինալ եւ տանում էին առանձին սենյակ` կորոնավիրուսի թեստ հանձնելու համար: Այդ պահին նրանք սկսել էին վազել: Դավթյանին հաջողվել էր փողոց հասնել, որտեղ նրան սպասում էր հանցակիցը տաքսիի մեջ: Երբ Դավթյանը ցատկել էր ավտոմեքենայի մեջ, վարորդը սեղմել էր գազի ոտնակին: Ուղեկցորդներից մեկը շտապել էր հատել ավտոմեքենայի ճանապարհը եւ վրաերթի էր ենթարկվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ