News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Եթե իշխանության իրական խնդիրը լիներ համայնքները զարգացնելը, կոմունիկացիաները կատարելագործել, ապա դրանք կլինեին հանրային քննարկումներով, մասնագետների ներգրավմամբ, որոնք կներկայացնեին ծրագրեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը եւ ՏԻՄ ընտրություններին:

«Դրանցից ոչ մեկը չկա, որովհետև այդ քննարկումները տևել են մի քանի օր, և դրա պայմաններում որոշվել է, որ 441 համայքններում միջամտություն է լինելու»,-ասաց նա:

«Չեմ կիսում կարծիքը, որ միեւնույն է իշխանությունները կհաղթեն: Առնվազն Գորիսում սպասվում են ընտրություններ եւ այն հայտարարությունները, որ տեսնում ենք, այն ներվը, որ կա Առուշ Առուշանյանի թեկնածության վերաբերյալ՝ էլ իրեն զրպարտելու, հերյուրանքներ ներկայացնելու և նրան ամեն կերպ կալանքի տակ պահելու փորձերը նշանակում են, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն: Հակառակ դեպքում Առուշ Առուշանյանը կլիներ ազատության մեջ, ընտրություններից մի քանի ամիս առաջ էլ չէր հայտարարվի, որ մեկ մլրդ դրամ տալիս են Սյունիքի մարզին»:

Հարցին՝ ճի՞շտ է տպավորությունը, որ իշխանության հետ անհամաձայոնւթյուն ունեն միայն Սյունիքում, Վարդևանյանն ասաց. «Մենք գործ ունենք բռնապետությանը բնորոշ իրական պատկերի հետ: Մեր հայրենակիցներից շատերն ունենում են վախեր՝ իրենց բողոքն արտահայտելու, որովհետև տեսնում են, որ մարդկանց բերման են ենթարկում, քրեական հետապնդում են սկսում»,-ասաց նա՝ նշելով, թե «ռեպրեսիվ մեքենան» ինտենսիվ է աշխատում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ