News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,-մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասում է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:

Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:

«Ամբողջ Եվրոպայում բոլորը կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր: Այն բրնձի հատիկի չափ է և տեղադրվում է մաշկի տակ: Չիպն ունի 15 նիշերով չկրկնվող համարը՝ նույնականացման կոդը: Այս գործընթացը որևէ վնաս չի տալիս կենդանուն: Ստուգել նունականացման համարը հնարավոր է հատուկ սարքի միջոցով: Սա ամենակարևոր գործընթացն է, որի միջոցով կարողանում ես միանգամից պարզել կենդանու տվյալները, բժշկական միջամտությունները, և իհարկե, թե ո՞վ է տերը: Իմ շունն ու կատուն ևս նույնականացված են: Երբ Լատվիայից Երևան եկա, շունս կորավ: Գտնելուց հետո, հաստատել որ այն իմն է, կարողացա ընդամենը մի քանի վայրկյանում՝ նույնականացման կոդի միջոցով»,-ասում է անասնաբույժ Լիանա Վանագան:

Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։

«Ծրագիրը գրեթե պատրաստ է: Օպերատորը մուտք կգործի և կմուտքագրի տվյալները: Երբ բազայում գրանցված լինի գոնե 3000 կենդանու տվյալ, հնարավորություն կունենանք անդամկացել նաև միջազգային կառույցներին»,-նշում է Գևորգ Նազարյանը:

Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի:

«Հետագայում նախատեսվում է արտոնություներ սահմանել մասնավորապես որդեգրված կենդանիների տերերի համար: Այլ դասակարգումներ ևս կլինեն»,-ասում է Սերգեյ Ապրեսյանը:

Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք:

«Մեր նպատակը ոչ թե գումարներ հավաքելն է քաղաքացիներից, այլ հաշվառման տվյալների ձեռքբերումն է: Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ կենդանի պահելը պատասխանատվություն է, ոչ միայն կենդանու, այլև շրջապատի առջև»,-ընդգծում է Գևորգ Նազարյանը:

Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն: Այս ամենն արվում է և քաղաքացիների, և, իհարկե, կենդանիների համար: Այժմ խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը:

Համայնքն իր հերթին նաև տարբեր ծրագրեր է նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձևավորվում են կենդանիներ պահելու նոր մոտեցումներ և ստեղծվում նոր հարմարություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում ցանկանում են արգելել կատուներին ծառերը մագլցել
Սահմանափակումները կվերաբերեն շուրջ 750 քաղաքային կենդանիների...
26-ամյա կատուն աշխարհի ամենատարեցն է համարվել
Ամերիկուհին 2002 թվականին կատվին փողոցում է գտել...
Կրիաների «արշավանքը» թռիչքների անվտանգության սպառնալիք է ստեղծել Տոկիոյում
Տոկիոյի օդանավակայանի տարածքում կրիաները բազմացել են...
Անվանվել է 2021 թվականի վայրի բնության ամենազվարճալի լուսանկարը
Լուսանկարն արվել է Քեն Ջենսենի կողմից Չինաստանում՝ 2016 թվականին ընտանեկան հանգստի ժամանակ․․․
Առեւանգված շանը 5 տարի անց վերադարձրել են տիրոջը
«Ես լաց եղա, երբ հասկացա, որ դա Ռոքսին է: Կարծես նա ոչ մի տեղ չէր անհետացել...
Հարկ կարեկցանքի համար․ կենդանիների տերերին ի՞նչ են խոստանում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած նորարարությունները
Նրանք հաճախ թոշակառուներ են, որոնքհազիվ ծայրը ծայրին հասցնելով կենդանի են վերցնում բացառապես կարեկցանքից դրդված․․․