Microsoft-ն աշխատում է Notepad-ի՝ իր հայտնի ստանդարտ Windows հավելվածի ինտերֆեյսի թարմացման վրա: MSPoweruser-ի փոխանցմամբ՝ ծրագիրը համապատասխանելու է Windows 11 օպերացիոն համակարգի ժամանակակից ոճին:
Արտաքինից հավելվածը, դատելով սքրինշոթներից, ավելի մոտ կլինի ընկերության ստանդարտ գրասենյակային հավելվածներին: Նշվում է, որ օգտատերերը կարող են ըստ ցանկության անցնել խմբագրման դասական եւ ժամանակակից ռեժիմներին:
Ըստ պորտալի աղբյուրի՝ Notepad-ը կկարողանա թեման ընտրել կարգավորումների միջոցով: Չի բացառվում է, որ խոսքը նաեւ մութ ռեժիմի մասին է: Կարգավորումներում այժմ հնարավոր է նաեւ փոխել տեքստի տառատեսակը, ոճը եւ չափը:
Թարմացված տեսքով Notepad-ը կհայտնվի Windows 11-ի հաջորդ փորձնական սարքերում, իսկ ավելի ուշ հասանելի կդառնա նոր ՕՀ-ի բոլոր օգտատերերի համար: