News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավական հետեւողական պայքար է մղում բանակում կոռուպցիայի դեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Նրա ձեռքով բացահայտվեց Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն փաստը։ Իր ջանքերով այսօր կալանավայրում են գտնվում Դավիթ Տոնոյանն ու Ստեփան Գալստյանը։ Ես ուզում եմ պարոն Քոչարյանին խրախուսել, քաջալերել, հետեւողական լինել այդ հարցում եւ բացահայտել Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ բոլոր կուռուպցիոն դեպքերը, իսկ դրանք բավականին շատ են։ Արդյոք Արտակ Դավթյանը, որն այդ ժամանակ եղել է ԳՇ պետ, առանց իր ստորագրության այդ ռազմամթերքը չէր կարող ներառվել ԶՈՒ-երի բալանսում։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որը գործող ԳՇ պետին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ կարո՞ղ ենք կարծել, որ սա շոու է, թոզ են փչում մարդկանց աչքերին։ Բանակում միակ բացահայտված կոռուպցիոն, ռեալ, խոշոր դեպքը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ