News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են փոխադարձ կրակոցներ:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերերի հետ համատեղ Կոտայքի մարզում իրականացրել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, հետսխուզման մեջ գտնվող անձի հայտնաբերմանը և ձերբակալմանն ուղղված միջոցառում:

Ոստիկանները  Արզնի գյուղում դարանակալել են  իրենց կողմից որոնվող կասկածյալ ծանր հանցագործին, ով կեսգիշերին մոտ Mercedes մակնիշի  70 RA 700 համարանիշի ավտոմեքենայով մոտեցել է դարանակալված վայրին, ինչից հետո ոստիկանները հորդորել են, որպեսզի նա կանգնեցնի մեքենան, սակայն վերջինս չենթարկվելով ոստիկանների օրինական «կանգ առ» պահանջին, Mercedes-ը քշել է ոստիկանների ուղղությամբ, ընթացքում կրակ բացելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ապա դիմել փախուստի:

Իրավապահները շարունակել են հետապնդել փախուստի դիմած Mercedes-ին, ապա կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ, սակայն մի քանի կիլոմետր հետապնդելով, Mercedes -ը փախել է ամառանոցների քարքարոտ ճանապարհներով, ապա ավտոմեքենան թողնելով ամայի դաշտում՝ դիմել են փախուստի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ