News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սթեյքը կարող է դառնալ «շքեղության մթերք», քանի որ տավարի մսի արտադրությունը էկոլոգիապես մաքուր չէ: Danish Crown-ի գործադիր տնօրեն Ջեյս Վալերը դանիական Berlingske թերթին ասել է, որ տավարի միսն, ի վերջո, կդառնա «շքեղության մթերք»` դրա արտադրության ժամանակ կլիմայի վրա ազդեցության պատճառով:

«Դա մի փոքր նման կլինի շամպայնի, այն է՝ շքեղության պարագայի»,- ասել է Վալերը: «Միսը կդառնա շքեղ մթերք, որը մենք ուտում ենք, երբ ուզում ենք ինքներս մեզ բավականություն պատճառել»:

Նրա խոսքով, առաջիկա տարիներին պետք է փոխվի այն, թե ինչպես են մարդիկ միս օգտագործում եւ մտածում դրա մասին, քանի որ միս վերամշակող ընկերությունները ճնշման են ենթարկվում` կլիմայի փոփոխության դեմ պայքարում ջերմոցային գազերի արտանետումները զսպելու համար:

Նա ենթադրել է, որ խոզի մսի արտադրությունը երկարաժամկետ հեռանկարում էկոլոգիապես ավելի մաքուր կլինի:

Danish Crown-ը, որը նույնպես տավարի միս է արտադրում, խոստացել է հաջորդ տասնամյակում 50 տոկոսով կրճատել մսի արտադրությունից արտանետումները: Վալերը կոնկրետ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպես է միս վերամշակողը նախատեսում հասնել այս նպատակին:

Danish Crown-ն աշխարհի ավելի քան 1000 խոշոր ընկերություններից մեկն է, որն աշխատում է Science Based Targets ոչ առեւտրային նախաձեռնության հետ՝ կլիմայի փոփոխության առկա թիրախները թարմացնելու համար:

McDonalds-ը՝ տավարի մսի աշխարհի խոշորագույն գնորդներից մեկը, անցյալ շաբաթ հայտարարել է, որ ինքը եւս աշխատում է Science Based Targets-ի հետ՝ մինչեւ 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները զրոյի հասցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ