News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես շատ լուրջ թերիմացության եմ բախվում իմ հայ գործընկերների կողմից այն հարցում, որ Թուրքիան ինքնուրույն չի գործել Ղարաբաղում: Այս մասին «Հայաստան եւ Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» աշխարհաքաղաքական նստաշրջանի ժամանակ ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ֆյոդոր Վոյտոլովսկին:

«Տեղեկացման համակարգը, հետախուզական տեղեկատվության փոխանակման համակարգը, որը գոյություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքում, թույլ չէր տալիս Անկարային տրամադրել իր ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ առանց Վաշինգտոնի անմիջական թույլտվության, եթե Վաշինգտոնն իրական ժամանակում չունենար ամբողջ տեղեկատվությունը գործողությունների, պլանների, լուծումների, տեխնիկական հնարավորությունների եւ  դրանց կիրառման վերաբերյալ: Վստահ եմ, որ Թուրքիայի գործողությունները մեծապես ձեռնտու էին Վաշինգտոնին, քանի որ Միացյալ Նահանգները հայտնվել են մի իրավիճակում, երբ նրանք ստիպված են կրկնակի զսպման քաղաքականություն իրականացնել երկարաժամկետ հեռանկարում: Մի կողմից դա Չինաստանի զսպումն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մյուս կողմից՝ Ռուսաստանի զսպումը Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում: Մեր հայ գործընկերները սա պետք է հասկանան: Ցավոք, ես բազմիցս հանդիպել եմ այն ​​պատրանքին, որ ԱՄՆ-ն դժգոհ է եղել: Այո, նրանք իսկապես դժգոհություն հայտնեցին իրավիճակից, ռազմական գործողություններից, ընդունվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը: Բայց այդ հայտարարության նախաձեռնողը ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ռուսաստանն էր»,- ասել է նա: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, համապատասխանաբար, չէր կարող Վաշինգտոնին չտեղեկացնել իր ծրագրերի եւ գործողությունների մասին, իսկ այն չկանգնեցրեց Թուրքիային: ԱՄՆ-ին ձեռնտու էր հակամարտության զարգացումը:

Նրա խոսքով՝ԱՄՆ -ն ուներ բոլոր միջազգային քաղաքական հնարավորությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի ավելի վաղ փուլում ճնշում գործադրեր, սակայն դա չարվեց:

«Թուրքիան մեծացրեց իր կապիտալիզացիան Հյուսիսատլանտյան դաշինքում: Թուրքական բանակը միշտ ամենամարտունակներից մեկն է համարվել ՆԱՏՕ-ում, եւ այժմ ցույց տվեց, որ կարող է վճռական գործել եւ պատրաստ է աջակցել նաեւ Կովկասում՝ Ադրբեջանի հետ համատեղ գործելով: Անկարան ցույց տվեց, որ այն Բաքվի հետ միասին կարող է գործել Հայաստանի դեմ եւ անուղղակիորեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում անցյալ տարի, արձագանք էր Սիրիայում տիրող իրավիճակին՝ նպատակ ունենալով պատժել Ռուսաստանին: Մենք Մոսկվայում դա գիտենք, թեեւ ոչ միշտ ենք հրապարակայնորեն խոսում ադ մասին: Բայց կրկին կոորդինատ համակարգը, որում զարգանում են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, շատ ավելի բարդ է, քան մրցակցությունը, քան առճակատումը: Դրանում կա առեւտրատնտեսական համագործակցությունը, եւ դա շատ կարեւոր տարր է»,- հավելել է  ակադեմիկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ