News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Սմարթֆոնների ու համակարգիչների համար խաչաձեւ հարթակ ունեցող մեսինջեր Telegram-ը հաղթահարել է Google Play-ում 1 միլիարդ ներբեռնման նշանաձողը: Այդկերպ հավելվածը ներբեռնվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ Android կարգավորմամբ սարքերի օգտատերերի կողմից, գրում է 3dnews.ru -ն՝ հղում անելով Google Play-ին:

Telegram նախագիծը թողարկվել է Պավել Դուրովի կողմից 2013 թվականին: Այդ անվճար մեսինջերը թույլ է տալիս փոխանակվել տեքստային հաղորդագրություններով ու մուլտիմեդիայի ֆայլերով, կազմակերպել խմբային տեսազանգեր 1000 մասնակցողի ներգրավմամբ, իրականացնել ձայնային չաթեր միլիոնավոր ունկնդիրների հետ եւ այլն:

Հատկանշական է, որ Google Play-ի միջոցով 1 միլիարդ ներբեռնումը չի ներկայացնում Telegram-ի ներբեռնումների ընդհանուր թիվը, քանի որ հավելվածը հասանելի է նաեւ Apple iOS բազայում, Windows, macOS եւ Linux օպերացիոն համակարգեր ունեցող անձնական համակարգիչներում:

Մեսինջերը բավականին տարածված է ռուս օգտատերերի շրջանում: Հրապարակաված տվյալներով՝ Telegram-ը Ռուսաստանում գեներացնում է ավելի շատ թրաֆիկ, քան Facebook-ն ու WhatsApp-ը միասին վերցված՝ 6,8 տոկոս ընդդեմ ընդամենը 0,5 տոկոսի:

Վերջերս Facebook ընկերությունում տեղի ունեցած համընդհանուր խափանումը հանգեցրել է նրան, որ ընդամենը մեկ երեկոյի ընթացքում Telegram-ի լսարանն աճել է 70 միլիոն օգտատերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ