News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը արտաքին կապերով հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ հոկտեմբերի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Անկարա, հաղորդում է Նովոտսի-Գրուզիա-ն:

Անկարայում կանցկացվի ամենամյա եռակողմ հանդիպում Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին գործերով հանձնաժողովների ներկայացուցիչների միջեւ:

Կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը, Սեւծովյան տարածաշրջանում մարտահրավերները, տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները: Տեղի կունենան նաեւ երկկողմանի հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի, Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարի, արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամների հետ. կքննարկվեն թուրք-վրացական ռազմավարական գործընկերության հարցերն ու օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների խորացումը:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դա երեք երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների իններորդ հանդիպումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ