News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Անցած երկուշաբթի օրվանից ի վեր չորրորդ անգամ թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը դոլարի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով աճուրդի տվյալները:

Նշվում է, որ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 9.28 լիրա մեկ դոլարի դիմաց:

Անցյալ հինգշաբթի լիրայի նկատմամբ դոլարն աճել էր մինչեւ 9.18 լիրա մեկ դոլարի դիմաց այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ դրա ղեկավարի երկու տեղակալի՝ Սեմիխ Թյումենի եւ Ուգուր Նամիկի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով աշխատանքից ազատման մասին: Ուրբաթ լիրան շարունակում էր անկումը:

Աշխատանքից ազատված բոլոր երեք պաշտոնյաները Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի վերջին նիստին դեմ էին քվեարկել տոկոսադրույքի իջեցմանը: Իսկ Էրդողանը, հակառակը, կողմ է տոկոսադրույքի իջեցմանը՝ պնդելով, որ գնաճի աճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով:

Տոկոսադրույքը Թուրքիայում մնացել է 19 տոկոսի մակարդակում մարտի 18-ից ի վեր, երբ այն բարձրացվել էր 17 տոկոսից: Այս որոշումից հետո Էրդողանը պաշտոնանկ արեց Կենտրոնական բանկի ղեկավար Նաջի Ագբալին, ինչը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառ դարձավ: Կարգավորողի նոր ղեկավար է նշանակվել Շահապ Քավջիօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ