News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնագիտական պարկ կկառուցվի Չինաստանի Ցինլուն քաղաքի ավերակների տեղում: Այս մասին հայտնի է դարձել Ցինլունի հնագույն մշակույթի հանրահռչակմանը նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է Arkeonews պորտալը: Ցինլունը հիմնադրվել է մ.թ. 746 թվականին՝ որպես նավահանգիստ: Այստեղից առեւտրային նավերը մեկնել են Ճապոնիա եւ Հարավային Կորեա, ինչպես նաեւ արտասահմանյան այլ երկրներ:

Տան (618–907) եւ Սուն (960–1279) դինաստիաների ժամանակաշրջանում Ցինլունը ծաղկել է իր գյուղատնտեսության հզորության, ինչպես նաեւ միջազգային առեւտրի շնորհիվ: Այստեղ ամբողջ Չինաստանից ճենապակյա արտադրանք էր բերվում, այնուհետեւ արտահանվում էր Ուսոնգ գետով: Ըստ արխիվների՝ ժամանակին քաղաքն ունեցել է երեք մեհյան, յոթ աշտարակ, 13 տաճար, 22 կամուրջ եւ 36 թաղամաս, իսկ տեղական չափանիշներով այն ծաղկող մեգապոլիս է եղել:

«81,7 հա հնագիտական պուրակում, որը կառուցվելու է Ցիլունի տեղում, ներկայացված կլինեն հնագիտական գտածոներ եւ ինտերակտիվ ցուցանմուշներ»,- ասել է կուսակցության քարտուղարի տեղակալ եւ Բայհե քաղաքի տնօրեն Չեն Վեյցունը: Այստեղ նախատեսվում է նաեւ ստեղծել Ծովային մետաքսի ճանապարհի թանգարան, Մշակութային ժառանգության եւ հետազոտությունների պաշտպանության կենտրոն, Ցինլունի մշակութային պուրակ եւ Տան ու Սուն դինաստիաների դարաշրջանի նշանավոր անձնավորությունների մշակութային պուրակ: Շինարարության մեկնարկի ամսաթիվը դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ