News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ձկնորսը Միսուրի նահանգից (ԱՄՆ) Միսիսիպի գետում հազվագյուտ լոքո է բռնել՝ խայտաբղետ երանգներով եւ բաց թողել նրան, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով News Channel 8 հեռուստաալիքի կայքին։

Չեդ Հեսթերը ընկերոջ հետ գիշերային ձկնորսության էր գնացել եւ որսացել է հազվագյուտ երկնագույն լոքո։ Որպես խայծ նա օգտագործել է ծածան։

Նրա որսած ձուկը հազվագյուտ էր, քանի որ նրա վրա սպիտակ եւ սեւ բծեր կային։ Հեսթերն արագ լուսանկարել ու կշռել է ձկանը։ Ձուկը 16 կիլոգրամ քաշ ուներ։ Դրանից հետո նա ձկանը նորից բաց է թողել գետում։ «Այսպես այն կարող է տարածել իր գեները վայրի միջավայրում, եւ էլի ինչ-որ մեկը, գուցե, կարողանա որսալ նրան»,- ասել է ձկնորսը։

Հեսթերը նախատեսում է դիմել մասնագետների, որոնք կկարողանային ստեղծել իր որսած ձկան պատճենը, որպեսզի այն կախի իր հյուրասենյակի պատին։ Ամերիկացին մանուկ հասակից զբաղվում է ձկնորսությամբ, նրան ձկնորսություն սովորեցրել է հայրը։ Հեսթերն ասել է, որ ձկնորսությունն օգնում է իրեն թոթափվել խնդիրներից։

Խայտաբղետ երկնագույն լոքոները սովորականներից տարբերվում են նրանով, որ դրանց սպիտակ մաշկը ծածկված է բծերով։ Այս առանձնահատկությունը ձկներին ավելի խոցելի է դարձնում, քանի որ այդ երանգավորումն ավելի շատ է նկատելի գիշատիչների համար։ Այդ մուտացիան երկնագույն լոքոների մոտ հանդիպում է շատ հազվադեպ։ Ձկնորսության սիրահարները համարում են, որ խայտաբղետ երկնագույն լոքո բռնելը մեծ հաջողություն է։ Տասը հազար սովորական լոքոներին բաժին է ընկնում խայտաբղետ երկնագույն լոքոյի մեկ-երկու դեպք։

Երկնագույն լոքոները (Ictalurus furcatus)  հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում։ Այդ ձկները հասնում են մինչեւ 165 սանտիմետր երկարության եւ կշռում մինչեւ 68 կիլոգրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները պարզել են, թե քանի բառ են հիշում շները
Առավել խելացի ցեղատեսակներն են ավստրալիական եւ գերմանական հովվաշները...
25 տարվա մեջ առաջին անգամ օվկիանոսի ափին կաննիբալ ձուկ է հայտնաբերվել
Ինստիտուտի աշխատակից, դոկտոր Էլան Պորտներն ասել է, որ նշտարաձեւ ձկները կաննիբալի համբավ ունեն․․․
Ավստրալիայի իշխանությունները որոշել են կրակել խորհրդարանի մատույցները գրաված ճագարների վրա
Մայրաքաղաքի ազգային վարչությունը (NCA) արդեն հարցում է անցկացրել տեղի բնակչության շրջանում, եւ բնակիչներից շատերը բողոքել են ճագարների պատճառած վնասներից․․․
Վեց կատուների հետ մեծացած շունը սովորել է մլավել
«Նրանց միջեւ այնպիսի սեր է...
Ֆրանսիական գրախանութում «աշխատում» են կացարանի կատուները
Ֆրանսիական Mon Chat Pitre գրախանութն ունի կատու խորհրդատուներ․․
Ավստրալիայում ցանկանում են արգելել կատուներին ծառերը մագլցել
Սահմանափակումները կվերաբերեն շուրջ 750 քաղաքային կենդանիների...
Ամենաշատ