News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


2020թ. տավուշյան հայտնի իրադարձություններից հետո՝ առնվազն օգոստոսի կեսերից, արդեն ակնհայտ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողություններ են ծրագրում, դրա մասին հայաստանյան, ռուսաստանյան ու ադրբեջանական մամուլը, թելեգրամյան ալիքներն էին խոսում, ակնհայտ էր, որ մոբիլիզացիոն խոշոր գործընթաց կա: Նման կարծիք «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին պետական համակարգի պատրաստ չլինելուն, պատերազմի ընթացքում թույլ տրված սխալներին ու մեծ կորուստների պատճառներին:

«Նույնիսկ բավական փակ ադրբեջանական մամուլից պարզ էր դառնում, որ մեքենաներ, բեռնատարներ էին հավաքագրվում, պահեստազորի հավաքներ էին կազմակերպվում: Գոնե նվազագույն գիտելիքներ ունեցող եւ վերլուծելու հնարավորություններ ունեցողները պետք է նվազագույնը կանխատեսեին եւ գոնե իրենք իրեն ապահովագրելու համար անհրաժեշտ աշխատանքներ ձեռնարկեին՝ կարիք կար մոբիլիզացնել ռեսուրսները, եւ ոչ միայն ԶՈՒ մասին է խոսքը: Մենք դա բավական ուշ սկսեցինք. եթե անգամ պատերազմի վերսկսումը հավանական էր 20-30%-ով, ապա օգոստոսի երկրորդ կեսին, սեպտեմբերին պետական համակարգը պետք է այդ ուղղությամբ աշխատեր: Պետական կառավարման համակարգում առկա են սցենարային զարգացման պլաններ, որի միջոցով երկիրը խաղաղ փուլից անցնում է պատերազմականի:

Պատերազմի սկսվելուց առաջ, երբ կար տեղեկատվություն ու անգամ իշխանությունն էր դա կանխատեսում արդեն, զինված ուժերը չէին բերվել պատրաստության անհրաժեշտ աստիճանի, հատկապես՝ ՊԲ-ում, որը հարվածի առաջնային օղակն էր: Պետք է դա իրականացվեր զորամասերի համալրման, եւ ոչ թե ջոկատների կազմավորման եւ ռազմաճակատ ուղարկելու ճանապարհով, պետք է անհրաժեշտ գնահատվեր տարբեր փուլերում առկա իրավիճակն ու դա ներկայացվեր քաղաքական որոշումներ կայացնողներին, որպեսզի պատերազմը ժամանակին կանգնեցնելու հնարավորություն լիներ»,- նշեց Աբրահամյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորության մասին մասին խոսել է այն պետության ղեկավարը, որ մեծ միջնորդական դեր է ունեցել այդ փուլում:

«Ռուսաստանի նախագահն ասել է, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ իշխանություններին ինքը նման առաջարկ է արել, բայց, ի զարմանս իրեն, ՀՀ իշխանությունները չեն ընդունել այն: Պատկերացրեք՝ եթե կարողանայինք այդ պահին պատերազմը կանգնեցնել, իմ հաշվարկներով՝ նվազագույնը 2000-2500 զոհ ավելի քիչ կունենայինք, համամասնորեն նաեւ՝ նույնքան վիրավորներ, հաշմանդամություն ստացած մարդիկ, ինչպես նաեւ՝ կորսված տարածքներ: Ադրբեջանը ոչ միայն Հադրություն ու Շուշին բռնազավթեց, այլ նաեւ գյուղեր Մարտակերտի շրջանից՝ Թալիշը, Մատաղիս, նաեւ՝ Ասկերանի եւ Մարտունու շրջաններից: Եթե ժամանակին քաղաքական ճիշտ որոշում կայացվեր, մենք այս կետին չէինք հասնի»,- նկատեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ