News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գրության հիման վրա ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության աշխատակիցները, իրենց վերապահված գործառույթների շրջանակում, 2020-2021 թթ. ընթացքում Երևանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջաններում հայտնաբերել են ինքնակամ կառուցապատման, համայնքային հողատարածքի զավթման 15 դեպք, որոնց վերաբերյալ վարչության կողմից պատրաստված նյութերը և փաստերը հավաստող լուսանկարներն էլեկտրոնային եղանակով պարբերաբար ուղարկվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ իրավասու պաշտոնատար անձանց և ստորաբաժանումների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, մինչդեռ ինքնակամ շինարարական աշխատանքները շարունակվել և հասցվել են ավարտին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և թվարկված վարչական շրջանների աշխատակազմերի իրավասու պաշտոնատար անձինք, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, բավարարվելով միայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառմամբ՝ մի շարք դեպքերում դիտավորությամբ չեն կիրառել վարչական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցը, ինչպես և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն կասեցրել ինքնակամ կառուցապատման աշխատանքները և չեն վերացրել դրանց հետևանքները:

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ