News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կան խնդիրներ, որոնք, կարծում եմ, կլուծվեն դիվանագիտական կապերի օնգությամբ, երկու երկրների ԱԳՆ մակարդակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի՝  Հյուսիս-Հարավ նախագծին Չինաստանի մասնակցության մասին հարցին, ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Ցանկացած պետության համար ճանապարհների կառուցումը կարեւոր նշանակություն ունի զարգացման տեսանկյունից։ Ինչպես ասում է չինական ասացվածքը, «ուզում ես հարստանալ, նախ ճանապարհ կառուցիր»։ Այս ճանապարհը, եթե կառուցվի, լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։ Մենք արդեն մասնակցում ենք, բանակցություններ ենք վարում։ Մենք ցանկանում ենք շատ լավ, անվտանգ միջավայր ստեղծել, որպեսզի հետագայում զարգացման ուղիներ գտնենք»,-նշեց դեսպանը։

Նշենք, որ խոսքը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին է, որը կապում է Կենտրոնական Ասիան եւ Հնդկաստանը Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ՝ հատելով Հայաստանի տարածքը հյուսիսից հարավ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատրաստ է խաղալ ավելի կարեւոր դեր չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ
Բախտիյարի խոսքով՝ Իրանն անհամբերությամբ սպասում է միջազգային համագործակցության երրորդ համաժողովին․․․
Էրդողան. եթե Հայաստանը ճանապարհ չբացի դեպի Նախիջեւան գնացքի համար, այն կանցնի Իրանի տարածքով
Նախիջեւանից Թուրքիա մեկնելու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը թույլ ․․․
Արհեստական ​​ինտելեկտը կարող է ապակայունացնել աշխարհակարգը. Օլիվեր Դաուդեն 
Այժմ կանոններ պետք է ստեղծվեն արհեստական ​​ինտելեկտի զարգացմանը զուգահեռ...
Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ
«Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային...
Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման կարեւորության մասին
Էրդողանը հանդիպել է Ղարիբաշվիլու հետ...
Sputnik Արմենիա. Լարսի թողունակության ժամանակավոր կրճատում. պատճառը հայտնի է
Ներկայումս անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, վերահսկող մարմինների աշխատակիցների աշխատատեղերի կահավորման, ճանապարհների երեսապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ
Ամենաշատ