News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

ՀՕՊ զորքերը կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ նիստում «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։  

«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս ուղեկցել եւ ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,-ասաց փոխնախարարը:

«Այդսիսով, լրացման արդյունքում նախատեսվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության եւ ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառմամբ ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը»,-պարզաբանեց Սարգսյանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ