News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Թուրքմենստանը փոխըմբռնման հուշագիր (МоВ) են ստորագրել երկաթուղային համագործակցության զարգացման մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմիի եւ Թուրքմենստանի երկաթուղիների գործակալության գլխավոր տնօրեն Ազադ Աթամարդովի ներկայությամբ, տեղեկացնում է Mehr-ը։

Փաստաթուղթը նախատեսում  է երկաթուղային համագործակցության ընդլայնում եւ զարգացում, ինչպես նաեւ աջակցություն արտահանմանը եւ տարանցմանը, Սարախս երկաթուղային սահմանից վագոնների փոխանակման եւ ընդունման կրկնապատկում, Արթըկ-Լոտֆաբադ գծում առեւտրային գործունեության վերականգնում եւ համատեղ հանդիպումների կազմակերպում երկու երկրների երկաթուղիների ներկայացուցիչների միջեւ։

Այս փաստաթղթի իրականացումը կհանգեցնի հրատապ հարցերում երկկողմ համագործակցության զարգացման, ապրանքափոխանակության ծավալների ավելացման, երկաթուղային բեռնափոխադրումների զարգացման եւ երկու երկրների տնտեսական բարգավաճման։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ