News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով առցանց դասընթացին։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Միջազգային փորձի ուսումնասիրման և մաքսային ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով կազմակերպված դասընթացն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների և Նիդերլանդների Թագավորության տվյալների վերլուծաբանների կողմից։ Ներկայացվել են մաքսային ռիսկերի կառավարման մարտահրավերները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև ազգային և միջազգային տվյալների շտեմարանների մշակման և վարման գործընթացները։ Ներկայացվել են նաև մաքսային ոլորտում տվյալների վերլուծության հիմնական գործընթացները, այդ թվում՝ մեքենայական ուսուցման կիրառման փորձը։

Դասընթացն իրականացվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը։ Ներկայումս «Մերկատոր» ծրագրին անդամակցած բոլոր 57 պետությունների մաքսային ծառայությունների միջև իրականացվում է արդյունավետ համագործակցություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ