News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Ուկրաինայում իր գործունեության վերսկսման 30-ամյակը։ Սա աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հիմնական միոցառումները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին՝ «Սոֆյա Կիեւսկայա» ազգային արգելոցում։

Ուկրաինայում այն գոյություն է ունեցել մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, այնուհետեւ ոչնչացվել էր խորհրդային ռեժիմի կողմից։ Այն վերականգնվել է միայն 1991 թվականին։ Այսօր միջազգային համաժողովում քննարկվել է Հայ եկեղեցու դերը։ Այն կազմակերպել էին գիտնականներն ու եկեղեցիների ներկայացուցիչները՝ Ուկրաինայի հայերի միության հետ համատեղ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Սոֆյա Կիեւսկայա»-ում, որին մասնակցել են փորձագետներ, պատմաբաններ եւ կրոնական գործիչներ՝ ամբողջ աշխարհից:

Միջոցառումներին ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը եւ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Ըստ հրապարակման՝ կազմակերպիչներն են Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինայի թեմը՝ Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի, «Սոֆյա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի կրոնագիտության ասոցիացիայի (ՈՒԿԱ), Ուկրաինայի հայերի միության հետ միասին։

«Գիտաժողովի նպատակը, առաջին հերթին, քանի որ այն գիտական համաժողով է, Ուկրաինայում հայերի եւ հայկական եկեղեցու ուսումնասիրության եւ հետազոտության որոշ նոր կողմերը բացահայտելն է։ Հարցերի շրջանակը, ընդհանուր առմամբ, այն ամենն է, ինչ վերաբերում է Ուկրաինայի հայկական սփյուռքին, մշակույթին, կրոնին, եկեղեցուն»,- ասել է Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի ամբիոնի դոցենտ Իրինա Գայուկը:

Համաժողովի շրջանակներում բացվել է «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսը, եւ տեղի է ունեցել Իրինա Գայուկի՝ «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկեր» գրքի շնորհանդեսը։

Գիրքը ներկայացնում Ուկրաինայի տարածքում գտնվող հայկական բոլոր եկեղեցական կենտրոնների՝ ե՛ւ ուղղափառ, ե՛ւ քաղկեդոնական, ե՛ւ կաթոլիկ, պատմության եւ արդիության համայնապատկերը: Հրատարակությունն ունի տեղեկատվական-ուղեցուցային բնույթ եւ նախատեսված է կրոնագետների, պատմաբանների, ազգագրագետների եւ ընթերցողների լայն շրջանակի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ մշակութային կենտրոնի դեր է կատարում։

Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց-Պոդոլսկի Հայ Աստվածածնի սրբապատկերի օր-տոնի հռչակման 230-ամյակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ