News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կազմակերպմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի պետնախարարի գրասենյակից:

Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը: Պետական նախարարն ընդգծել է, որ առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը:

Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ Արցախի երկարաժամկետ ապագան կարող է լինել անվտանգ ու զարգացած հինգ հիմնական հենասյուների վրա՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:

Անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ներկաների հետ քննարկվել են Արցախի կենսագործունեությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Նախքան միջոցառումը պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ