News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրվել է յուրացնել Սեւ ծովի կեսը՝ ուժգնացնելով ազդեցությունը դրա ավազանում «Երկնագույն հայրենիք» հայեցակարգի շրջանակում: Այդ մասին գրում է «Լենտա.Ռու»-ին՝ հղում անելով Yeni Safak-ին:

Պարբերականի տվյալներով՝ Անկարան պատրաստվում է հետեւել իրավիճակին Սեւ ծովի հունական ափերից մինչեւ արեւելյան ափերը: Այդ նպատակի համար Թուրքիան կկառուցի օպտոէլեկտրոնային բազաներ, որոնք թույլ կտան նրան հետեւել իրադրությանը, այդ թվում՝ Սոչիի ափերի շրջանում: Ներկայում կառուցվել է արդեն 13 այդպիսի բազա Էգեյան եւ Մարմարի ծովերում հսկողության համար: Իսկ Այժմ Անկարան ցանկանում է հսկողություն սահմանել սեւծովյան ջրերի առնվազն 50 տոկոսի շուրջ:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «Երկնագույն հայրենիք» դոկտրինն ուղղված է Թուրքիայի՝ որպես ծովային տերության նշանակալիությունը բարձրացնելուն: Փորձագետների կարծիքով՝ Անկարան մտադրված է շարունակել մեծացնել իր ռազմածովային ուժերի հզորությունը «ռուսական լճում» ամրապնդվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ