News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն ու Բրյուսելը լուծել են իրենց հարաբերություններում ամենասուր հարցերից մեկը՝ կարգավորելով ԵՄ-ից ներկրվող պողպատի ու ալյումինի համար ամերիկյան հարկերի եւ պատասխան սահմանափակումների շուրջ տարաձայնությունները, հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Հռոմում Մեծ Քսանի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սալիվանի խոսքով՝ Հռոմում կողմերը գրանցել են համաձայնություն պողպատի եւ ալյումինի հարկերի եւ ԵՄ կողմից պատասխան սահմանափակումների շուրջ: Նա ընդգծել է, որ չեղարկում է ԱՄՆ-ԵՄ երկկողմանի հարաբերություններում ամենախոշոր սրացումներից մեկը:

Դոնալդ Թրամփի գլխավորությամբ նախորդ վարչակազմը 2018 թվականի հունիսի 1-ին սահմանել էր հարկել ԵՄ-ից պողպատ ու ալյումին ներկրելու համար համապատասխանաբար 25 եւ 10 տոկոսի չափով ամերիկյան արդյունաբերությունը պաշտպանելու համար: ԵՄ-ն սահմանել էր պատասխան սակագնային միջոցներ ԱՄՆ-ից ներկրման համար:

Սալիվանն ընդգծել է, որ Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ նոր պայմանավորվածություններն ուղղված են խնդիրների լուծմանը, որոնք վերաբերում են չինական ավելցուկային առաջարկին եւ պողպատի ու ալյումինի արտադրության ոլորտում ածխաթթու գազի արտանետումների ինտենսիվությանը: «Դա վկայում է, որ մենք կարող ենք հաղթահարել կլիմայական ճգնաժամն ու միեւնույն ժամանակ հուսալի պաշտպանություն ապահովել մեր աշխատողների շահերի համար»,-հավելել է ԱՄՆ նախագահի օգնականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ