News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական մոտեցում է տեսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշման մեջ Անկարայի կողմից F-16 ինքնաթիռների ձեռքբերման հարցում։ Այս մասին Թուրքիայի նախագահը կիրակի հայտարարել է Հռոմում G20-ի գագաթաժողովի ավարտին։ Հեռարձակումն իրականացրել է NTV-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Բայդենի հետ քննարկեցինք ինքնաթիռների հետ կապված իրավիճակը, թե ինչպես ավելի լավ լուծենք հարցերը։ Մենք վճարել ենք 1,4 մլրդ դոլար F-35 ինքնաթիռների համար։ Բայդենի հետ մենք քննարկել ենք ուղիները, ինչպես դուրս գանք ստեղծված իրավիճակից, եղել են առկա ինքնաթիռների արդիականացման կամ նոր F-16-երի գնման տարբերակներ։ Նա դրական վերաբերվեց մեր կողմից F-16-երի ձեռքբերման հարցին»,- ասել է Էրդողանը։ Ներկա պահին, Էրդողանի խոսքով, ինքնաթիռների թեմայով «զբաղվում են երկու երկրների պաշտպանության նախարարությունները»։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Թուրքիային սպառազինություններ վաճառելու որոշումը դեռ պետք է ստանա ԱՄՆ սենատորների հավանությունը, եւ Անկարան սպասում է թեմայի վերջաբանին։ «Բայդենի հետ հանդիպմանը մենք նշեցինք, որ նա կշիռ ունի Կոնգրեսում, եւ մենք սպասում ենք, որ անհրաժեշտ հետաքրքրվածություն ցուցաբերի այս հարցում»,- նշել է Էրդողանը։

ԱՄՆ-ը, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀԿ) ձեռք բերելուց հետո, 2019թ. հրաժարվեց այդ երկրին մատակարարել հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ։ F-35-ի հետ կապված խնդրի ֆոնին Անկարան հայտարարեց Վաշինգտոնից լրացուցիչ F-16 կործանիչների խմբաքանակ գնելու ցանկության մասին՝ համապատասխան մեխանիզմի շրջանակում։ Բայց կա լուրջ վտանգ, որ Կոնգրեսը կարող է արգելափակել գործարքը՝ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ դեռեւս ակտուալ տարաձայնությունների պատճառով՝ Թուրքիայի կողմից ռուսական С-400 ԶՀԿ-ների գնման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ