News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան հինգ տարվա ընթացքում ավելի քան 3 միլիարդ ֆունտ սթեռլինգի (4,11 մլրդ դոլար) կանաչ ներդրումներ կֆինանսավորի եւ նոր երաշխիքներ կտրամադրի զարգացող երկրներում մաքուր ենթակառուցվածքային նախագծերին աջակցելու համար, հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը այս մասին հայտարարել է Գլազգոյում ՄԱԿ-ի COP26 գագաթաժողովի բացման ժամանակ։ Մեծ Բրիտանիան նաեւ հաստատել է, որ առանձին լրացուցիչ երաշխիքներ կտրամադրի Համաշխարհային բանկին՝ Հնդկաստանում 1 միլիարդ դոլարի կանաչ նախագծերի ֆինանսավորման համար: «Կլիման հաճախ եղել է տնտեսական աճի եւ առաջընթացի լուռ զոհը, բայց այժմ պետք է հակառակը լինի»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ավելի քան 210 միլիոն ֆունտ սթեռլինգ կդնի նոր ներդրումներում՝ Հնդկաստանում էլեկտրական մեքենաների արտադրությունը, Վիետնամում կանաչ պարտատոմսերը եւ Բուրկինա Ֆասոյում, Պակիստանում, Նեպալում եւ Չադում արեւային էներգիան ֆինանսավորելու համար: Նա նաեւ Աֆրիկյան զարգացման բանկին երաշխիքներ կտրամադրի՝ Աֆրիկայի համար մինչեւ 1,45 միլիարդ ֆունտ սթեռլինգ նոր ֆինանսավորում ստանալու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ