News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Քարտեզը հիմք ընդունելիս կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր ունի այն։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Եթե այդ քարտեզները սովետական տարիների են, պետք է լիովին հստակեցված և բոլոր կողմերից ընդունված լինեն, որ հիմք հանդիսանա։ 20-ականների քարտեզով, օրինակ, Ալ լճերը նշված են որպես Հայաստանի տարածք, այնպես որ այս մասով փոփոխությունները հօգուտ մեզ կլինեին: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը։ Այդ լճերը Վարդենիս-Ջերմուկ հատվածում են գտնվում։ Սպասենք, տեսնենք որ թվականի քարտեզները հիմք կընդունվեն։ Պարզ է, որ երկար ժամանակ մեր տարածաշրջանում նույնիսկ հարևան սովխոզների միջև որոշակի փաստաթղթեր են ստորագրվել, տարածքներ են հանձնվել` որպես արոտավայր` մի մասը նրան, մյուսը` սրան, որի արդյունքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել մի մասը` ի վնաս մեզ, մի մասը` գուցե հօգուտ։ Բայց սրանք իրավական պրոցեսներ են, որ պետք է կարգավորվեն»,- նշեց Սանոսյանը։

Գնել Սանոսյանի խոսքով՝ քննարկումներ ընթանում են, բայց ինքը մանրամասնորեն տեղյակ չէ։

«Այո, մենք ցավոտ իրավիճակում ենք հայտնվել, բայց այս իրավիճակում կարևոր դեր ունի խաղաղ ապրելը, զարգանալը, ոտքի կանգնելը ու սահմանային իրավիճակի հստակեցումը, որ մենք վեճեր չունենանք, ոչ մեկ ավտոմեքենային չհարվածեն։  Նույնիսկ եթե մեկ-երկու տեղ էլ ցավոտ բան կարող է լինել, ավելի լավ է ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանները, քան ամեն օր միջադեպեր ունենալ։ Դրա մեզ այդ գործընթացը պետք է»,- հավելեց Գնել Սանոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ