Արարատի մարզի Շաղափ գյուղից երեկ` հուլիսի 7-ին ժամը 20.00-ի սահմաններում 18 թունավորված մարդ է տեղափոխվել Վեդիի հիվանդանոց: Այս մասին այսօր` հուլիսի 8-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վեդիի հիվանդանոցի տնօրեն Խաժակ Գրիգորյանը: Նրա խոսքով` 10 մարդ անձամբ է դիմել, իսկ 8-ին իրենք են հոսպիտալացրել, բոլորի վիճակը բավարար է, գանգատներ չունեն:«Պատճառը հավանաբար միսն ու տորթն են, մի օր մնացած խաշլամա են օգտագործել, եւ տաք տեղ մնացած կրեմով տորթ: Ով եւ տորթ է կերել, եւ միս, ավելի շատ գանգատներ ունի, ով` ոչ, համեմատաբար թեթեւ վիճակում է»,- ասաց Խաժակ Գրիգորյանը:

Նա նշեց, որ թունավորվողները համագյուղացիներ են, ովքեր մասնակցել են ինքնահողի արարողությանը: Ամենաերիտասարդը 23 տարեկան է, ամենածերը` 80: «Բոլորը համապատասխան դեղորայք են ստանում, վիճակները բավարար է, սպասում ենք հետազոտության արդյունքներին: Ամեն ինչ կազմակերպվել է եւ բուժվարչության, եւ սանիտարական ծառայության կողմից»,- ասաց բ/կ-ի տնօրենը: