News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարածքների հնարավոր փոխանակման հարցին պատասխանելու համար մենք պետք է անցնենք սահմանազատման եւ սահմանագծման ողջ գործընթացով։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ  նոյեմբերի 19-ին ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Լրագրողները մասնավորապես փորձում էին պարզաբանումներ ստանալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունների առիթով։ Կառավարության ղեկավարն, օրինակ, նշել էր, որ ընթացիկ տարվա մայիսի 12-ից հետո Հայաստանի տարածքից մոտ 41 քառակուսի կիլոմետր հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։ Ընդ որում՝ նա նշել էր, որ Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո նախկին Ադրբեջանական ԽՍՀ մոտավորապես նույնքան տարածք էլ հայտնվել էր հայկական կողմի վերահսկողության տակ։ Այս համատեքստում լրագրողները հետաքրքրվել են, թե կարող է արդյոք խոսք լինել տարածքների փոխանակման մասին։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, ըստ էության, չեն հերքել «տարածքների փոխանակման» հնարավորությունը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդյունքում։

Այսպես, ըստ պատգամավորի, խոսքը աշխատանքների բավական մեծ ծավալի մասին է։

«Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե աշխատանքի ինչ ծավալ է ենթադրում այս գործընթացը։ Կարծում եմ, որ հանձնաժողովը, որը պետք է ձեւավորվի բավական երկարատեւ աշխատանքի արդյունքում, պետք է պատասխան տա այդ հարցին։ Ներկա պահին ես չեմ պատկերացնում, թե ինչ քարտեզներ են օգտագործվելու, եւ ինչ տրամաբանությամբ են ղեկավարվելու կողմերը։ Ինձ թվում է, որ այս փուլում այդ հարցը վաղաժամ է»,- ասաց Աղաջանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ