News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը եւ ԱՄԷ-ն, հետաքրքրված են ռուսական հարվածային ԿԱ-52Մ եւ Մի-28ՆԷ ուղղաթիռներով ուղղաթիռներով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

Նրա խոսքով՝ արտասահմանյան պատվիրատուները ռուսական ուղղաթիռների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄԷ–ում նոյեմբերի 14-18-ը անցկացված Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

«Պատվիրակություններ կային Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ–ից, Սաուդյան Արաբիայից։ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործընկերներն ակտիվ աշխատում են առաջընթացի համար, մեզ գոհացնում է արդյունքը»,-ասել է Բոգինսկին։

ԱՄԷ–ում կայացած Dubai Airshow 2021 ավիացուցահանդեսի գլխավոր նորույթը դարձել է Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռը։ Ավելի վաղ «Նոչնոյ օխոտնիկի» այս մոդիֆիկացիան երբեք չէր ցուցադրվել արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ։ Առաջին անգամ էր Dubai Airshow-ին մասնակցում նաեւ Կա-52Մ-ը։ 

Ավիացուցադրության շրջանակում ուղղաթիռները մասնակցել են թռիչքային ծրագրին, որի ընթացքում ցուցադրվել են իրական օդային մարտերի ժամանակ կիրառվող բարդ պիլոտաժի եւ մանեւրումների էլեմենտները։

Կա-52Մ-ը «Ալիգատոր» Կա-52 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է։ Կա-52Մ-ի հրթիռային սպառազինությունը միասնականացվել է մեկ այլ նորագույն հարվածային ուղղաթիռի` Մի-28ՆՄ սպառազինության հետ, ինչը թույլ է տվել զգալիորեն մեծացնել թիրախների խոցման հեռավորությունը։ Բացի այդ, Կա-52Մ-ը ռադիոլոկացիոն նոր համալիր է ստացել։ Արդիականացված ուղղաթիռի փորձանմուշի առաջին թռիչքը կայացել է 2020 թվականի օգոստոսի 10-ին։

Մի-28ՆԷ ուղղաթիռը նախատեսված է օդային թիրախները, տանկերն ու զրահատեխնիկան ոչնչացնելու համար, կարող է օգտագործվել նաեւ հետախուզության ու պարեկության նպատակով։ Մի-28ՆԷ սպառազինության համալիրը ներառում է 30 մմ տրամաչափի շարժական թնդանոթ, 6 եւ 10 կմ հեռահարության երեք տեսակի հակատանկային կառավարվող հրթիռներ, «օդ-օդ» կառավարվող հրթիռներ, երկու տեսակի չկառավարվող հրթիռներ, մինչեւ 500 կգ տրամաչափի ավիառումբեր։    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ