News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքը:

Նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, մոտեցումների տարբերություններն ու անձնական ճաշակները, որպեսզի հնարավոր լինի պայքարն իր նպատակին հասցնել:

«Ազատագրական շարժում»-ը երեք հիմնական պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանությանը.

1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

2. Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

3. Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ