News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանքի շահագործման հետախուզումն ու մարդկանց հնարավոր գտնվելու վայրերի որոնումը Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում, որտեղ տեղի է ունեցել վթարը, կշարունակվեն շուրջօրյա: Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ռազմականացված հանքափրկարարական ջոկատի» դաշնային պետական ​​ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Նիկոլայ Մեդվեդեւը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։   

«Ժամը 14:20-ին երեք ջոկատ է ուղարկվել հանք: Դրանցից երկուսը՝ պահեստային ուժեր, մեկ բաժինը՝ հետախուզության։ Հետախուզության ընթացքում կիրականացվի տուժածների գտնվելու հավանական վայրերի որոնում եւ բացահայտում։ Հետախուզության արդյունքների հիման վրա տուժածների որոնման համար կմշակվի օպերատիվ պլան, եթե գազային ծածկը թույլ տա դա իրականացնել։ <…> Վտանգի հայտնաբերման դեպքում ջոկատները կվերադառնան ստորգետնյա բազա, եւ հետախուզումը շարունակելու համար կմշակվեն հետագա երթուղիներ: Աշխատանքները կիրականացվեն շուրջօրյա», - ասել է Մեդվեդեւը։   

Նա պարզաբանել է, որ հանքի շահագործման հետախուզումն իրականացվում է հանքում գազային մթնոլորտի վիճակը պարզելու նպատակով։ Ինչպես հայտնել է տարածքային կառավարաության մամուլի ծառայությունը, հանքի ներսում բոլոր համակարգերը անսարք են։ Սա, ինչպես նաեւ ներսում հայտնաբերված խափանումները հաստատում են մեթանի պայթյունի մասին վարկածը, սակայն վթարի վերջնական պատճառը կպարզի հետաքննությունը։

«Մենք դեռեւս հստակ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել պայթյունի էպիկենտրոնում, այնտեղ դեռ ոչ ոք չի հասել։ Հետեւաբար, չենք կարող կանխատեսել, թե ինչ կա այնտեղ։ Ուժերի ներածին չափով ամեն բան արվելու է, սակայն ոչ մեր տղաների կյանքը վտանգելու հաշվին։ Բոլոր միջոցառումներն անցկացվում են միայն մաքսիմալ անվտանգ պայմաններում», - մամուլի ծառայությունը մեջբերել է նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւի խոսքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ