News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակեց 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը, հաղորդում է «Ազատությունը»:

Ստրասբուրգյան դատարան չի համարում, որ խախտվել է դպրոցականի կյանքի իրավունքը. «Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», - ասված է դատարան կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Երեխայի հարազատները ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատում պնդել էին՝ Դերենիկը մահացել է դպրոցի տնօրենի ու ուսուցիչների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետևանքով, երբ երեխան նրանց հսկողության տակ է եղել։ Հարազատները մեղադրել էին նաև իշխանություններին, որոնք, ըստ նրանց, չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել։

Եվրոպական դատարանն այս մասով արձանագրել է, որ դպրոցական մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների նախաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով են քննվել։

«Վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումն ու քրեական գործի հարուցումը ժամանակին չեն կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատճաշ հետաքննության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ