News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը 9 մախ առավելագույն արագությամբ հիպերձայնային զենք է փորձարկել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Մենք հաջողությամբ փորձարկել ենք եւ տարեսկզբից զինվելու ենք նոր ծովային բազավորման հիպերձայնային հրթիռներով՝ 9 մախ արագությամբ։ Թռիչքի ժամանակը՝ 5 րոպե»,-ասել է Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ներդրումային ֆորումի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսել է հիպերձայնային զենք մշակել՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, որոնք սպառնալիքներ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։

«Ամեն ինչ հասել է նրան, որ Լեհաստանում եւ Ռումինիայում տեղակայվել են ՀՀՊ համակարգեր։ Իսկ այնտեղ գտնվող կայանները, ՄԿ-41-ը, կարող են համալրվել նաեւ «Թոմահավք» հարվածային համակարգերով, բայց սա սպառնալիքներ է ստեղծում մեզ համար՝ չնայած դա չանելու մեր բոլոր համոզումներին եւ խնդրանքներին։  Ի պատասխան մենք ստիպված ենք սկսել հիպերձայնային զենքի մշակումը։ Սա է մեր պատասխանը»,-ասել է Պուտինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ