News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստ՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ։ Նիստի ընթացքում ՀԱՊԿ մշտական խորհրդի հայտարարություն է ընդունվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող տարածքներում ռազմական ակտիվության եւ եվրասիական անվտանգության վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«ՀԱՊԿ անդամ պետությունները հավատարիմ են խաղաղության ամրապնդման գործին, գլոբալ եւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, մարդկության հրատապ խնդիրները լուծելու համար բոլոր պետությունների ջանքերը համախմբելու անհրաժեշտությանը՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների հիման վրա։

ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում բոլոր պետություններին միջազգային հարաբերություններում խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված բոլոր նորմերը եւ սկզբունքները եւ ընդգծել լարվածության նվազեցման եւ փոխվստահության մակարդակի բարձրացման կարեւորությունը։

ՀԱՊԿ անդամ պետությունները պատերազմներից եւ հակամարտություններից, բռնություններից եւ ճնշումներից զերծ աշխարհ կառուցելու, համաշխարհային հանրության համապարփակ, հավասար եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու, համապարփակ, կայուն եւ համագործակցային անվտանգության հասնելու կոչ են անում՝ հաշվի առնելով. բոլոր պետությունների օրինական շահերը։

ՀԱՊԿ անդամ պետությունները նշում են, որ իրենց կողմից ձեռնարկված միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանը, կրում են պաշտպանական բնույթ եւ լիովին համապատասխանում են իրենց միջազգային պարտավորություններին:

ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրներին, որոնք ունեն միջուկային զենք, սահմանափակել դրանց տեղակայումը իրենց տարածքում՝ առանց դրանք արտասահմանում տեղակայելու, վերացնել այդ զենքի արագ տեղակայումը ոչ միջուկային պետությունների տարածքի վրա թույլ տվող բոլոր ենթակառուցվածքները, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ այնպիսի զորավարժություններ անցկացնելուց, որոնք կապված են միջուկային զենքի կիրառման հմտությունների զարգացման հետ այն պետությունների զինված ուժերի անձնակազմի կողմից, որոնք չունեն նման զենք:

ՀԱՊԿ անդամ պետությունները նշում են հակահրթիռային պաշտպանության ոլորտում իրավիճակի բացասական զարգացումը։ Նրանք կարծում են, որ հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի ստեղծումը եւ դրանց միակողմանի տեղակայումը աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարող է բացասաբար ազդել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության վրա, ազդել բազմաթիվ պետությունների անվտանգության շահերի վրա եւ խաթարել հրթիռների եւ հրթիռային տեխնոլոգիաների տարածմանը հակազդելու բազմակողմ քաղաքական եւ դիվանագիտական զարգացման ու օգտագործման մեթոդները։ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են հանդես գալիս նման քայլերին եւ անթույլատրելի են համարում մյուսների անվտանգության հաշվին իրենց անվտանգությունն ապահովելու փորձը։

ՀԱՊԿ անդամ պետությունները ափսոսանք են հայտնում 1987 թվականի «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի դադարեցման կապակցությամբ։ Այս Պայմանագրի բացակայության դեպքում, որը 30 տարի հանդիսանում էր սպառազինությունների վերահսկման համակարգի հիմքերից մեկը, առաջանում են սպառազինությունների մրցավազքի եւ հրթիռային սպառնալիքների ավելացման լրացուցիչ ռիսկեր։

Հայտարարում ենք, որ մերժում ենք Կազմակերպության անդամ երկրների ռազմաքաղաքական զսպման քաղաքականությունը եւ ընդգծում, որ գոյություն ունեցող նոր ռազմական խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքների եւ նյութատեխնիկական հնարավորությունների հզորացումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածքներում վարժանքների մասշտաբի ավելացումը հանգեցնում են լարվածության աճի եւ խաթարում են անվտանգության ընդհանուր եւ անբաժանելի տարածքի ստեղծման ջանքերը։

ՀԱՊԿ անդամ պետությունները մտահոգություն են հայտնում 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների խախտումների կապակցությամբ եւ կոչ են անում խստորեն պահպանել այն։

ՀԱՊԿ անդամ պետությունները համոզված են, որ իրավիճակի դեէսկալացիային եւ ոչ միտումնավոր միջադեպերի վտանգի նվազեցմանը կարող են նպաստել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մոտ ռազմական ակտիվության կրճատմումը, արդեն տեղակայված կամ «ռոտացիայի ենթարկվող» զորախմբերի (ուժերի) հետքաշումը մշտական ​​տեղակայման վայրեր, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից եւ ռազմական ոլորտում գերակայության հասնելու քաղաքականությունից հրաժարումը:

Ընդգծում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի եւ ռազմաքաղաքական լարվածության աճի։ Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում օտարերկրյա ահաբեկիչներին զինված հակամարտության գոտիներ տեղափոխելու կապակցությամբ։

ՀԱՊԿ անդամ պետություններն ընդգծում են մայրցամաքում լարվածության նվազեցման կարեւորությունը եւ ակնկալում են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների՝ 2019 թվականի մայիսի 22-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներին ուղղված բաց դիմումում ներկայացված միջոցառումներին ՆԱՏՕ-ի երկրների կառուցողական արձագանքը փոխվստահության ամրապնդման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քլինթոնը խայթել է Պուտինին ՆԱՏՕ ընդլայնման առիթով. «Ափսոս, Վլադիմիր, ինքներդ եք մեղավոր»
Քլինթոնը խայթել է Պուտինին...
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին
Հանդիպումը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․․․
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքը և Լեռնային Ղարաբաղը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ղարաբաղում․․․
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը կկայացնի այս տարվա վերջին
The Telegraph-ը հայտնել էր, որ Բայդենը պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հատկապես ֆոն դեր Լլայենի նշանակումը
Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը կկենտրոնանա Չինաստանի վրա, եթե Ուկրաինան հաղթի
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե Կիևը հաղթի հակամարտությունում, ԱՄՆ-ն կունենա Եվրոպայում երկրորդ ամենամեծ բանակը, ինչը․․․
Ամենաշատ