News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ամերիկյան «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն անվանել է ընկերական հավաք եւ Վաշինգտոնի «ամենաանախորժ նախագծերից» մեկը։

«Ամերիկացիներն իրենք են որոշում, թե ում հրավիրեն իրենց ընկերական հավաքին, ում՝ ոչ։ Մինչդեռ Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի ռմբակոծումից, Աֆղանստանում քսանամյա փորձից եւ այլ արկածախնդրություններից հետո Վաշինգտոնի՝ ժողովրդավարության աստիճանը յուրացնելու փորձը պարզապես ցինիզմ է թվում»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կանխում է իր ներքին գործերին միջամտելու եւ իր հետ մենթորական տոնով խոսելու փորձերը։ «Մենք միշտ պատրաստ ենք հավասար միջպետական ​​երկխոսություն զարգացնել բոլորի հետ՝ միջազգային իրավունքի ամուր հիմքի վրա եւ ելնելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից»,-ընդգծել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել