News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անձրեւները կփոխարինեն ձյանը՝ որպես ամենատարածված տեղումներ Արկտիկայում, քանի որ կլիմայական ճգնաժամը տաքացնում է մոլորակի հյուսիսային սառցե գլխարկը, գրում է The Guardian-ը:

Այսօր Արկտիկայում ավելի շատ ձյուն է տեղում, քան անձրեւ: Բայց դա կփոխվի, երբ ամբողջ տարածաշրջանի եւ դրա գրեթե բոլոր ծովերի վրա մինչեւ դարավերջ ավելի շատ անձրեւ լինի, քան ձյուն, եթե աշխարհը տաքանա 3 աստիճանով: Cop26-ի վերջին գագաթնաժողովին երկրների կողմից տրված խոստումները կարող են ջերմաստիճանի բարձրացումը պահել մինչեւ դեռեւս աղետալի 2.4 °C, բայց միայն եթե այդ խոստումները կատարվեն:

Նույնիսկ եթե գլոբալ ջերմաստիճանի աճը 1.5 կամ 2 °C մնա, անձրեւները կշարունակեն գերակշռել Գրենլանդիայում եւ Նորվեգական ծովում:

Հետազոտության մեջ օգտագործվել են կլիմայական վերջին մոդելները, որոնք ցույց են տվել, որ ձյունից անձրեւներին անցումը տասնյակ տարիներով ավելի արագ տեղի կունենա, քան նախկինում ենթադրվում էր, ընդ որում, աշունը սեզոնային առավել կտրուկ փոփոխություններ է ցուցադրում: Օրինակ՝ պարզվել է, որ կենտրոնական Արկտիկայում անձրեւները կգերակշռեն 2060 կամ 2070 թվականների աշնանը, քանի դեռ ածխածնի արտանետումները չեն կրճատվել, այլ ոչ թե` մինչեւ 2090 թվականը, ինչպես կանխատեսում էին նախորդ մոդելները:

Գիտնականները կարծում են, որ Արկտիկայի արագ տաքացումը կարող է նաեւ սրել էքստրեմալ եղանակային երեւույթները, ինչպիսիք են ջրհեղեղները եւ շոգերը Եվրոպայում, Ասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ