News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակը, եթե վերջինս բարձրացնի այն հեռախոսազրույցի ընթացքում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե այս թեման շոշափվի եւ բարձրացվի Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից, ապա` այո»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին` նախատեսվում է արդյոք քննարկել ուկրաինական թեմաներն առաջնորդների առաջիկա հեռախոսազրույցի ընթացքում։

Պեսկովը հավելել է, որ եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն օգտագործի իր ազդեցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ Դոնբասում իրավիճակը կարգավորելու համար, ապա դա կարելի է միայն ողջունել։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, այս հայտարարությունը ողջունել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում։

«Կախված է նրանից, թե ինչպես: Եթե ​​պարոն Էրդողանը կարող է ինչ-որ կերպ օգտագործել իր ազդեցությունը, եւ այդ ազդեցությունը բացարձակապես միանշանակ է տարածաշրջանային առումով եւ նույնիսկ համաշխարհային գործերում շատ առումներով, որպեսզի դրդի Կիեւին սկսել կատարել իր պարտավորությունները Մինսկի միջոցառումների փաթեթով, Փարիզի համաձայնագրերով, ապա դա նույնպես միայն կողջունվի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան հարցին` արդյոք Թուրքիան եւ Էրդողանը կարող են անձամբ միջնորդ լինել ռուս-ուկրաինական հարաբերություններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ