News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Շիրակի մարզում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր (մառախուղ) քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Տպել
Ամենաշատ