News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Դեռևս չի հաջողվում համընդհանուր համաձայնություններ ձևակերպել, բայց կարծում եմ, որ աշխատանքները շարունակվում են, պլանավորում են առաջիկայում ևս հանդիպումներ անցկացնել։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Մոսկվայում փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի երեկվա նիստին և նիստի վերաբերյալ հաղորդագրություն չտարածելուն։

«Ընդհանուր առմամբ Հայաստանը որևէ միջանցքային տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկելու»,-հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է մաքսակետերին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ եթե Ադրբեջանը ցանկանա անցում կատարել դեպի ՀՀ, ապա սահմանային անցակետի բոլոր օրենսդրական պահանջները կատարելու է, նույնն էլ մենք ենք կատարելու։

«Սա Հայաստանի մոտեցումն է ապաշրջափակմանը»,-ասաց նա։

Նա նշեց՝ երբ նշվում է հումանիտար հարց, բոլորը նկատի ունեն գերիների հարցը, որը մինչ այս պահը չի լուծվել: Ըստ նրա՝ պետք է սպասենք, տեսնենք, թե ինչպես է լինելու առաջընթացը այս հարցում։

Անդրադառնալով անկլավների հարցին՝ Գրիգորյանը ասաց, որ նախ պետք է պարզել՝ անկլավներ կան, թե՝ ոչ։

«Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի, մենք շարունակում ենք ուսումնասիրել այդ հարցը»,-ասաց նա։

Նա նշեց, որ հնարավոր է՝ համայնքի ղեկավարը ինչ-որ որոշում է կայացրել, սակայն դա իրավական հիմք չունի։

Իշխանասարի հատվածում ադրբեջանական զինուժի հետքաշման հետ կապված Արմեն Գրիգորյանը նշեց՝ պաշտպանության նախարարությունը այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել է: Նա ՏԻՄ ներկայացուցիչներին կոչ արեց շատ մեծ պատասխանատվությամբ վերաբերվել անվտանգությանը վերաբերող որևէ հայտարարություն անելուն: «Սա ոչ միայն համայնքին է վերաբերում, բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնց լիազորությունները որևէ ձևով չեն առնչվում այս հարցերին, բայց պարբերաբար հայտարարություններ են անում։ Ես կոչ կանեի վերջ տալ այս գործընթացներին»,-ասաց նա։

Հարցին՝ ի վերջո գրավոր դիմում ՀԱՊԿ-ին եղել է, Գրիգորյանն ասաց, որ դիմում եղել է մայիսին։

«Մայիսի դիմումը շարունակում է ուժի մեջ մնալ, քանի որ այդ ճգնաժամի շարունակությունն է, և հարցը չի լուծվել։ Մենք ՀԱՊԿ-ի հետ շարունակում ենք քննարկել, բայց կարծում եմ, որ ընդհանուր մոտեցում կա, որ դա սահմանային միջադեպ չէ, շարունակում ենք ակնկալել, որ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կկարողանանք այս հարցը լուծել»,- ասաց Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
Հավաստիացնում եմ, որ իմ ողջ գործունեության ընթացքում ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները հանդիպման…
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների…
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ