News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի ծառայողների ստացած տվյալն իրացվեց նոյեմբերի 26-ին։ Ժամը 18.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծովինար գյուղից բերման ենթարկվեց 40-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանեց, որ ամիսներ առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տանը կից խորդանոցից գողացել էր էլեկտրական մսաղաց, սղոց, զոդման սարք և մեքենայի մասեր: 40-ամյա տղամարդու տան զննության ժամանակ նա ներկայացրեց գողոնն ամբողջությամբ:

Տանտերը ոստիկանություն չէր դիմել: Հաղորդում ու ահազանգ չէր ստացվել նաև Ծովինար գյուղի մյուս տուժած բնակիչներից. բոլորն էլ փորձել էին ինքնուրույն գտնել գողին ու իրենց ապրանքը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մարտունու ոստիկանները պարզել են, որ 40-ամյա տղամարդը անցած տարվա գարնանը, դարձյալ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մեկ այլ համագյուղացու հացատնից գողացել էր գործիքներ, էլեկտրական սղոց ու հորատիչ: Գրեթե նույնատիպ գործիք ու սարք էլ տարել էր անցած տարվա հոկտեմբերին՝ այս անգամ հարմարեցված բանալիով բացելով մի երրորդ համագյուղացու տան դուռը: Իսկ այս տարվա հոկտեմբերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել էր մեկ այլ համագյուղացու տանը կից ավտոտնակ ու գողացել էլեկտրական սարքեր ու գործիքներ:

Քննությամբ հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ