News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա: Մեր աղբյուրը նշել է, որ այս պահին դեռևս հստակություն չկա, թե որտեղ է լինելու Կարապետյանի հերթական նշանակումը, սակայն տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատելուց հասկացրել է, որ նա «օդում չի մնա» և անպայման կլինի ուշադրության կենտրոնում:

Ճիշտ է՝ Կարապետյանը շատ ծանր է տարել իր պաշտոնանկությունը և իր շրջապատում հասցրել է բողոքել իր նախկին ղեկավարից՝ նշելով, որ իր նկատմամբ անարդար են վարվել, և ինքն արժանի չի եղել նման վերաբերմունքի, սակայն նոր պաշտոնի խոստումը ստիպում է Կարապետյանին, որ նա ատամները սեղմած պահի և իշխանությունների նկատմամբ իր նեղացածությունը չարտահայտի:

Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր հերթին ևս շահագրգռվածություն ունի վերջինիս պաշտոն տալու և իր աչքի տակ պահելու համար, որովհետև Կարապետյանն անվտանգության համակարգում իշխանության տապալումների առանձնահատկություններին փայլուն տիրապետում է, և չի բացառվում, որ ինչ-որ փուլում կարող է խնդիր ստեղծել իշխանության համար: Հիշեցնենք, որ, ինչպես գրել էինք օրեր առաջ, Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու պատճառների մեջ նշվում է այն հանգամանքը, որ Փաշինյանին զեկուցել են, թե Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, թե պետական որ կառույցն ինչպես է օգտագործում խմելու քաղցրահամ...
«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից
Իսկ բերման ենթարկելու պատճառն ինքնաբուխ խաղաղ հավաքին մասնակցելն էր...
«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց, որ նրա գործունեության...
«Փաստ». «Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է»
Երկրորդ՝ քանի որ գտնվում ենք անվտանգային սպառնալիքների հորձանուտում, իսկ մեր աչքի առաջ Արցախում...
«Ժողովուրդ». ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, քանի որ...
«Հրապարակ». Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ
Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը հոկտեմբերի...
Ամենաշատ