News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմն աջակցում է Եվրամիության ռազմական ներուժի ավելացմանը, կողմերի ներկայացուցիչները կհանդիպեն հաջորդ տարվա սկզբին՝ անվտանգության շուրջ նոր երկխոսության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն լիովին աջակցում է ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը եւ զարգացմանը»,-ասել է նա։  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ ավելի վաղ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երկխոսության շրջանակում խորհրդակցությունները ուղղված կլինեն «անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում ավելի սերտ համագործակցությանը»։ Ակնկալվում է, որ հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին, կմասնակցեն Պենտագոնի, Պետդեպարտամենտի, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության, Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական պաշտպանական գործակալության ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ