News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր` դեկտեմբերի 4-ին, սկսել են հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը մանուկների համար Հանրապետության հրապարակում որոշել է տեղադրել երկրի գլխավոր տոնածառը:

Նշենք, որ տոնածառը գնվել է 2018 թվականին 71 միլիոն դրամով (կամ մոտ 146 հազար դոլար):

35 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ