News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան չի հետեւի արեւմտյան որոշ կառավարությունների օրինակին, որոնք դիվանագիտական բոյկոտ են հայտարարել Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին, հաղորդում է Reuters-ը։

Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան այս շաբաթ հայտարարել են, որ իրենց պետական պաշտոնյաները ներկա չեն լինի խաղերին՝ «մարդու իրավունքների ոլորտում Չինաստանի վարկանիշի» պատճառով:

«Ինչ վերաբերում է դիվանագիտական բոյկոտին, Ֆրանսիան չի համաձայնի դրան»,- BFM TV-ի եթերում ասել է կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը: «Սպորտը մի աշխարհ է, որը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից»:

Նրա խոսքով՝ սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանուն կմասնակցի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանում մարդու իրավունքների խախտումները դատապարտելը ճիշտ է։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ավելի զգույշ է գտնվել եւ ասել է, որ Փարիզը պետք է միասնական դիրքորոշում ընդունի Եվրամիության մյուս մայրաքաղաքների հետ։

Ելույթ ունենալով Փարիզում գերմանացի իր նոր գործընկեր Աննալենա Բաերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Լը Դրիանը նշել է, որ անհրաժեշտ է միասնական եվրոպական դիրքորոշում ունենալ Պեկինի խաղերի դիվանագիտական բոյկոտի վերաբերյալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ