News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեկ ՀՀ արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով զոհված Վահե Մանասերյանը Երեւանից էր, , ունի իրենից մեծ երկու քույր: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից մեկը:

19-ամյա Վահեն 2020 թվականի փետրվարին էր զորակոչվել եւ 2 ամիս էր մնացել նրա զորացրվելուն:

Վահեն սովորում էր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` լողի բաժնում։

Վահեի դասղեկը` 70-ամյա Լիդա Վարդանյանը, Վահեին հիշում է  որպես խելացի, հանգիստ, բարի, աշխատասեր աշակերտ:

«Ինչի պիտի Վահեի նման երեխաները այսօր զոհվեին, անտերուդուս վիճակ է: Այսքան տարի մեր պապերը պահել են այս հողը, հայրենիքը, ու հիմա զգում ես, որ ամեն ինչը գնում է մեր ոտքերի տակից: Վահեն խելոք, սուսուփուս, կազմակերպված երեխա էր, 2 քույր ուներ, ինքը երրորդն էր տան, միակ որդին»,- հուզված ասաց տիկին Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ