News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երեք ընդդիմադիր YouTube-բլոգերի, որոնք փողոցում հարցազրույցներ էին վերցնում քաղաքացիներից եւ հարցնում նրաց կարծիքը երկրի քաղաքական իրավիճակի մասին, տեղեկացնում է Oda TV-ն։

Պարբերականի տեղեկացմամբ՝ հետաքննություն է սկսվել Kendin Muhabir, Sade Vatandaş եւ İlave TV ալիքների դեմ։ Ալիքների հեղինակները հարցազրույցներ էին վերցնում բնակիչներից փողոցներում։ Հարցվողների մի մասը սատարում էր գործող իշխանությանը, մյուսները քննադատաբար էին տրամադրված։

Բլոգերների ձերբակալության պատճառները չեն նշվում։ Նշվում է, որ կալանավորումն իրականացրել են Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները։ Կալանավորվածներից մեկի մոտ նախնական խուզարկություն են կատարել եւ առգրավել համակարգիչն ու կապի այլ միջոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ