News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։  Փարաքար համայնքում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, անցկացվեց նորընտիր ավագանու առաջին նիստը։ Սակայն նիստի արդյունքները դեռեւս չեն պարզել համայնքապետի անունը։ Էմմա Թորոսյանը, որը վարել  է ավագանու անդրանիկ նիստը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետի պաշտոնի համար օրինական կերպով առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Կուսակցության թեկնածուն ընտրվել է 10 ձայնով, ինչն ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման,  օրենքը թույլատրում է  40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։

«Օրինական բոլոր պահանջներին համապատասխան ներկայացվել է միայն Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը, հաջորդ երկուսը բանավոր են ներկայացել, խմբակցությունները փաստաթուղթ չեն ներկայացրել։ Խնդրել են ընդմիջում՝ 20 րոպեով։  Ես առարկել եմ ընդմիջման համար, քվերակություն ենք արել, 20 րոպեով ընդմիջում ենք տվել։ 11 անդամները լքել են դահլիճը։ Ընդմիջումից հետո հավելյալ մի քանի րոպե սպասել ենք, հայտարարել եմ դահլիճում՝ եթե շրջակայքում եք, եկեք դահլիճ։ Սպասել եմ, նորից եմ հայտարարել, էլի սպասել եմ, ինձ ասել են, որ նիստը պետք է շարունակենք ու շարունակել ենք բնականոն ընթացքով։ Խնդիրն այն է, որ խմբակցությունն ինքը պետք է առաջադրի իր թեկնածուին, իսկ իրենք առաջադրել  են առանց խմբակցության դիմումի»,- պատմեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ, նիստը վարած Էմմա Թորոսյանը։

Իրեն հաղթող է համարում նաեւ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը։ Բանն այն է, որ նիստին այդպես էլ չեն ներկայացել «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու  անդամները, եւ որոշվել է  նիստը շարունակել եւ անցկացնել  համայնքապետի ընտրությունը։ Արդյունքներն արձանագրելուց հետո, նիստը համարվել է փակված։ Ապա ըստ Էմմա Թորոսյանի՝  ներս են եկել  «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու  անդամները եւ նոր նիստ հրավիրել եւ նոր ընտրություններ անցկացրել։  Այդ ժամանակ իրենց թեկնածություններն են առաջադրել «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Միաձայն ընտրվել է Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը՝ 11 ձայնով։

Նրանք էլ իրենց հերթին են նիստը համարել փակված, եւ հայտարարել, թե համայնքապետը Դավիթ Մինասյանն է։

Համայնքապետի երդման արարողությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 23–ին։

«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, որը պնդում է, թե ինքն է ընտրված համայնքապետը, մեզ  հետ զրույցում նշեց, որ իրենց այնտեղ եղած ժամանակ համայնքապետի այլ թեկնածու չի առաջադրվել։ Վալոդյա Գրիգորյանն այժմ չի կարողանում մուտք գործել համայնքապետի սենյակ, քանի որ աշխատասենյակի դուռը փակ է։ Ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների՝ Դավիթ Մինասյանը վերցրել է համայնքապետարանի կնիքը եւ հեռացել։

«Փորձել ենք կապ հաստատել Դավիթ Մինասյանի եւ մարզպետարանի ներկայացուցիչներ հետ, դեռեւս արձագանք չի եղել»,- ընդգծեց Գրիգորյանը։

Դավիթ Մինասյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող  Լյուդվիգ Գյուլնազարյանին ուղղված մեր զանգերն անպատասխան մնացին։ Համայնքապետարանից ասացին, թե տեղյակ չեն՝ որտեղ է Դավիթ Մինասյանը։ Դավիթ Մինասյանի տան առջեւ կանգնեցված էր  ծառայողական մեքենան, սակայն տան դռան թակոցները եւս անարձանք մնացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ–ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ–ին տուգանելու պահանջով դիմել է դատարան
Ընտրության նախորդող օրը՝ մարտի 25–ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»–ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին...
Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ
Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև…
Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր...
Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում այս պահին չունենք. Փաշինյան
Ցավոք, գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, եւ այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահյատում, կարեւորն այն է, որ ոչ մի  բան անարձագանք չի մնում...
ՀՀԿ-ն չի քննարկել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցը. Շարմազանով
Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել․․․
Սիսիան եւ Անի համայնքներում այսօրվանից նախընտրական քարոզարշավ է
ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը. նա վարչապետի որոշմամբ, դեկտեմբերի 8–ից զբաղեցնում է  Անի համայնքի ղեկավարի պարտականությունները...
Ամենաշատ