News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ավստրալական Բրում քաղաքի (Արեւմտյան Ավստրալիա) բնակիչները բողոքել են, որ իրենց ահաբեկել են հարբած թութակները, որոնք խմորված մանգո են կերել, հայտնում է The Fox Melbourne-ը։

Քիմբերլիի շրջանում մանգոյի սեզոնի վերջում ընկած պտուղները փտել են եւ արեւի տակ խմորվել: Մանգոն, որը հարուստ է շաքարով, խմորվում է եւ դրանցում ալկոհոլ է արտադրվում։ Պտուղները գրավում են թռչուններին, ինչի պատճառով տարածաշրջանում հարբած թութակների ներխուժում է տեղի ունենում։ Կարմրաթեւ թութակներն ագահորեն խմում են խմորված հյութը։

Որոշ թռչուններ սատկում են դրանից հետո՝ նրանք հեշտ զոհ են դառնում գիշատիչների համար: Տեղի անասնաբույժները բուժել են մոտ վեց կարմրաթեւ թութակների, որոնց նրանց մոտ են բերել տարօրինակ պահվածքի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ