News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտարարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերջնաժամկետի մասին, սակայն քննարկում են այս թեման փակ ձեւաչափով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի խոսքով, որին չորեքշաբթի մեջբերում է Reuters-ը, մի քանի շաբաթից համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն կարող է արդեն  չլինել։

«Մենք հրապարակայնորեն չենք շրջում օրացույցի ամսաթիվը, բայց կարող եմ ձեզ ասել, որ փակ դռների հետեւում մենք քննարկում ենք ժամկետները, եւ որ դրանք կարճատեւ են»,- Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Սալիվանը: «Շաբաթներ»,- հավելել է ամերիկացի առաջնորդի օգնականը, երբ նրան խնդրել են ավելի հստակ ժամկետներ նշել:

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​«հնգյակի» եւ Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ՀԳՀԾ-ից։ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ն Թեհրանի հետ միջուկային գործարք վերադարձնելու իր պատրաստակամության մասին:

Դեկտեմբերի 17-ին Վիեննայում ավարտվել է Իրանի միջուկային գործարքի վերահաստատման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի բանակցողները դադար են վերցրել սուրբծննդյան տոների կապակցությամբ: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը չի բացառել, որ հաջորդ փուլը կարող է լինել վերջինն ու ամենաերկարը։ Ընդ որում, բանակցողները վճռական են տրամադրված՝ փորձելով ավարտին հասցնել աշխատանքը մինչեւ 2022 թվականի հունվարի վերջ՝ փետրվարի սկիզբ։ Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են վերականգնել ՀԳՀԾ-ն իր սկզբնական տեսքով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ