News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ներկայում Իրանի միջուկային ծրագրին զսպող միջոցներ չկան։ Այս մասին New Yorker ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է «Մոսադ»-ի նախկին տնօրեն, այժմ պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական բյուրոյի ղեկավար Զոհար Պալտին։

«Իրանի միջուկային ծրագրի խնդիրն այն է, որ այս պահին չկա դիվանագիտական մեխանիզմ, որը կստիպի նրանց կանգ առնել»,- ասել է Պալտին: «Ոչ մի զսպող գործոն չկա»,- հավելել է նա։ «Իրանն այլեւս չի վախենում... Մենք չենք ուզում հասնել այն կետին, երբ պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչպես է Իրանին թույլ տրվել հարստացնել (ուրանը) մինչեւ 90 տոկոս»,- հավելել է Պալտին։

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբ Մելին հայտարարել է, որ Թեհրանը «կրակի հետ է խաղում» տարածաշրջանում, եւ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսումը վերջնական գործարքը չէ։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է ընդլայնվում Իրանի միջուկային ծրագիրը եւ տեսել ենք ինչպես է Թեհրանն ավելի ռազմատենչ դառնում իր տարածաշրջանային գործունեության մեջ»,- ասել է Մելին: «Նրանք սխալ հաշվարկ են անում, կրակի հետ են խաղում».

«Մենք չենք պատրաստվում համաձայնել վատագույն գործարքին, քանի որ Իրանն ընդլայնում է իր միջուկային ծրագիրը»,- հավելել է Մելին: Նրա խոսքով, եթե բանակցություններն առաջ չընթանան, գործարքը վերսկսելու փորձը «հավասարազոր կլինի մահացած դիակ վերակենդանացնելու փորձին»:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ առանց գործարքին վերադառնալու, «ավելի քան ճշմարտանման, հնարավոր եւ նույնիսկ հավանական է», որ Իրանը կփորձի միջուկային շեմային տերություն դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ